11.09.2012 13:27

Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը

Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը

Սոֆիայում ավարտվեց Վարդան Մինասյանի մամլո-ասուլիսը:

- Ի՞նչ եք սպասում վաղվա խաղից:

- Յուրաքանչյուր խաղում մենք ձգտում ենք հաղթանակի հասնել: Վաղն էլ այդպես կլինի:

- Կլինե՞ն արդյոք փոփոխություններ Մալթայի խաղի հետ համեմատ:

- Այո կլինեն: (խմբ  – բայց չնշեց որ դիրքում)

- Դիտել ե՞ք Բուլղարիա-Իտալիա խաղը:

- Անշուշտ, և կարող եմ ասել, որ Բուլղարիան հիմա ավելի ագրեսիվ է խաղում, բարձր մակարդակի ու ապագայի թիմ է:

- Ի՞նչի հաշվին է աճել ֆուտբոլը Հայաստանում:

- Սերունդ է փոխվել:

- Հայաստանը այս խմբի ֆավորիտներից է: Ի՞նչպես եք նայում Ձեր թիմի եզրափակիչ դուրս գալու շանսերին:

- Մենք այդքան առաջ չենք նայում: Միայն մտածում ենք վաղվա խաղի մասին:

- Ի՞նչպես է իրենց զգում Գևորգ Ղազարյանը:

- Շատ լավ:

- Ի՞նչ կասեք Բուլղարիայի մասին և ո՞ւմ կառաձնացնեիք:

- Բուլղարիան շատ լավ թիմ է, շատ արագ է խաղում և հիանալի հարձակվողներ ունի:

- Անցյալ ընտրական փուլում մրցավարը խանգարեց Ձեզ Իռլանդիայի հետ խաղում: Հիմա մտավախություն չկա՞ մրցավարության հետ կապված:

- Դա իմ գործը չէ:

- Չկան Մարտին Պետրովը: Ստիլիան Պետրովը:  Չկա նաև Բերբատովը: Դա կհեշտացնի՞ Ձեր գործը:

- Հարցն ավելի շատ Ձեր մարզիչներին պետք է տալ: Ասեմ, որ առանց նրանց էլ շատ դժվար կլինի Բուլղարիայի դեմ խաղալ:

- Մալթայում խոնավ էր ու դժվար: Հասցրել ե՞ք արդեն վերականգնվել:

- Հուսով եմ, որ այստեղ պայմանները ավելի լավ կլինեն, դաշտը լավը կլինի և այդպիսի բարդություններ չեն լինի:

- Մարկոսը, Արասն ու Պոպովը նույն թիմում են խաղում: Ձեր տղաները նրա մասին տեղեկություններ հայտնել են:

- Չենք խոսել այդ թեմայով:

- Ո՞րն է Ձեր նպատակը այս մրցաշարում:

- Շատ է խոսվում անցյալի մասին, բայց դա ավարտվել է: Հիմա մեր նպատալն է յուրաքանչյուր խաղում ավելի լավ խաղ ցուցադրել ու հաղթել:

- Իտալիայի խաղից հետո ըստ Ձեզ որն է Բուլղարիայի ամենաուժեղ կողմը:

- Հարձակումը:

Էդուարդ Քալանթարյան

Ֆուտբոլ 365-ի համար