15.08.2013 14:43

Բերեզովսկի. Ալբանիայի հետ խաղում զգացվում էր մեր լավագույն խաղացողի պակասը

Բերեզովսկի. Ալբանիայի հետ խաղում զգացվում էր մեր լավագույն խաղացողի պակասը

Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին, ով երեկ՝ օգոստոսի 14-ին մասնակցեց Ալբանիայի հետ ընկերական՝ արտագնա հանդիպման առաջին խաղակեսին, արդեն Մոսկվայում է և «Դինամոյի» կազմում սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Կրասնոդարի» հետ խաղին:

 Armsport.am-ի հետ հարցազրույցում Բերեզովսկին մասնավորապես անդրադարձել է երեկվա խաղին:  

 - Խոսենք խաղի մասին: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով, ցուցադրեց անատամ խաղ… Դանիայի նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակից հետո, հայ ֆուտբոլասերները լրիվ այլ բան էին սպասում…

- Խաղն անհաջող դասավորվեց մեզ համար և գրանցված արդյունքն  ունի մի քանի հիմնական պատճառ: Մենք չիրացրեցինք մեր պահերը, հետո բաց թողեցինք գոլ անդրադարձից… Գոլ խփելուց հետո, ալբանացիները փակվեցին և մեր գործը դժվարացավ: Մեր լավագույն խաղացողի` Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր: Ալբանացիները հաճախ էին հաղթում մենապայքարներում, ինչը նրանց առավելություն էր տալիս:

 - Այսօր նայում էինք վիճակագրությանը և տեսանք, որ վերջին 5 տարիներին, Հայաստանն օգոստոսին անցկացրած ընկերական խաղերում՝ միայն պարտություններ է կրել: Ի՞նչ տրամաբանություն եք տեսնում այս ամենում:

 - Միգուցե, այս ամսին մեր թիմը լավ վիճակում չի լինում: Դժվար է միանշանակ ասել, թե որն է այդ ամենի տրամաբանությունը: Այնպես չէ, որ տղաները լավ արդյունքի հասնելու ցանկություն չունեին, չէին խաղում…

Ամբողջ հարցազրույցը՝ այստեղ