17.08.2013 13:57

iLur Բլոգ. Երազ

iLur Բլոգ. Երազ

Ամառ շոգ օր ա։ Ազատության հրապարակում հանրահավաք ա, մենք էլ հետաքրքրությունից դրդված գնում ենք։ Ասում են՝ մուտքը փողով ա։ Րաֆֆին հասկացել ա, որ մարդիկ գալիս տժժում են, բիզնես ա սկսել՝ ինքն ու ինչ-որ մի աստղ միասին հանրահավաք են անում, ինքը ապահովում ա անվերջ ծիծաղը, աստղն էլ՝ դե երգում-մերգում ա։ Բայց անունը հանրահավաք են դնում, որովհետեւ որ համերգ դնեն, պետք ա տեղի փող մուծվեն, բան․․․ 

Մտածում ենք, որ տոմսի փող են դրել, երեւի Րաֆֆու կատակներն էլ մի քիչ լավը կլինեն, վրաները աշխատած կլինի, մենք էլ վաղուց չենք ծիծաղել, տենց մտնում ենք։ 

Ազատության հրապարակում, էն 3D կարապների կողքը ցուցահանդես ա բացվել։ Պաշտոնյաներն են կանգնած, ամեն մեկը հպարտ կանգնած ա իր խփած կենդանու կողքը, կենդանիներին էլ մշակել, արձան են սարքել։ Բոլորն էլ Կարմիր գրքի կենդանիներ են․ հասարակ ցուցահանդես չի։

Ցուցահանդեսն էլ պարզվում ա սովորական ցուցահանես չի, ցուցահանդես վաճառք ա, իսկ հավաքված գումարն էլ նվիրաբերվելու ա Սերժ Սարգսյանի կազինոներում կուտակած պարտքերը փակելուն։ Կարճ ասած՝ ազգանվեր գործ են անում մարդիկ։ 

Զարթնում եմ, ու չեմ հասկանում, էդ իրականությո՞ւն էր, թե՞ երազ։