19.08.2013 20:26

Ուրմիա լիճը պահպանելու նպատակով Իրանում աշխատանքային խումբ է ստեղծվել

Ուրմիա լիճը պահպանելու նպատակով Իրանում աշխատանքային խումբ է ստեղծվել

Իրանի նախագահ Հասան Ռուհանին աշխատանքային խումբ է ստեղծել Ուրմիա լճի պահպանման հարցով, երկուշաբթի հաղորդել է Իրանի նախագահի պաշտոնական կայքը: «Ինչպես և նախապես խոստացել էի՝ ես աշխատանքային խումբ եմ ստեղծել Ուրմիա լճի խնդիրը լուծելու նպատակով, որը կգլխավորի երկրի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը»,- լրագրողներին տեղեկացրել է Ռուհանին կառավարության նիստի ընթացքում: Աշխատանքային խմբում ընդգրկված են նաև գյուղատնտեսության, ներքին գործերի նախարարները, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը և փոխնախագահի՝  պլանավորման և ռազմավարական վերահսկողության հարցերով ներկայացուցիչը:

Հուլիսին Ռուհանին հայտարարել էր, որ Ուրմիա լճի վերականգնման հարցը օրակարգ կմտցնի ընտրվելուց հետո առաջին իսկ օրը:

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լիճը վերջին 50 տարիների ընթացքում ցամաքել է 70 տոկոսով: Լճի մակարդակն սկսել է իջնել սկսած 1995 թ.: Պաշտոնական տվյալներով՝ լճի վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերն ապարդյուն են եղել, և այն կարող է ճահճի վերածվել չորս տարվա ընթացքում:

Ումիան մեծությամբ Երկրի երրորդ աղի լիճն է՝ 5200 ք կմ մակերեսով, հաղորդում է Trend-ը: