12.10.2012 17:11

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հարավկովկասյան պետությունների հետ հարաբերությունների հարցը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հարավկովկասյան պետությունների հետ հարաբերությունների հարցը

Ժնևում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ: News.am գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ի հանդիպման ընթացքում պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ազդեցության, ինչպես նաև հարևան տերությունների հետ Թբիլիսիի փոխհարաբերությունների վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարավկովկասյան պետությունների հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակի վերաբերյալ հարցերը: