11.09.2012 13:47

ԼՂՀ-ում հիվանդը ծեծել է շտապօգնության բժշկին

ԼՂՀ-ում հիվանդը ծեծել է շտապօգնության բժշկին

Սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանի բժիշկ Ա. Պ-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է դիմել՝ հայտնելով, որ իրեն ծեծի են ենթարկել:

Ինչպես iLur.am-ին հաղորդեցին ԼՂՀ Ոստիկանությունից, բժշկի հաղորդման համաձայն, սեպտեմբերի 5-ին, ժամը 19:45-ի սահմաններում, Ստեփանակերտի Դուդինի փողոցի N տանը, 1971թ. ծնված Ա. Ս-ին բուժօգնություն ցույց տալիս, վերջինս անցենզուր հայհոյանքներ է տվել իր հասցեին, ծեծի ենթարկել եւ ջարդել ճնշում չափելու գործիքը: