11.09.2012 14:09

Ի հիշատակ իրենց որդու ստեղծեցին հիմնադրամ և օգնում են ահաբեկչությունից տուժած ընտանիքներին

11 տարի առաջ, սեմպտեմբերի 11-ի ահաբեկչությունը խլեց Ալդերմանների կրտսեր որդու՝ Փիթի կյանքը, բայց վիշտը չկոտրեց ծնողներին: Նրանք որոշեցին իրենց որդու անունով հիմնադրամ ստեղծել և օգնել ահաբեկչությունից տուժած ընտանիքներին:

«Մեր երեխաները այն հետքն են, որը մենք թողնում ենք այս աշխարհում: Փիթի մահվանից հետո մենք որոշեցինք ապրել այնպես կարծես մեր տղան կա և աշխարհը պետք է դառնա ավելի լավը, որպեսզի նա ապրի: Փիթը սիրում էր կյանքը, նա հոգատար էր և կարեկցող: Միակ բանը որ մենք կարող էինք անել Փիթի համար, դա նրա անունը անմահացնելն էր»,- պատմում է զոհված տղայի մայրը:

2003թ.  Ալդերման ամուսինները հիմնեցին Փիթեր Ս. Ալդերման հիմնադրամը, որը այսօր արդեն 9 վերականգնողական կլինիկա է հիմնել Կամբոջայում, Լիբերիայում և Քենիայում:

Ալդերմանները օգնում են  պատերազմից կամ բռնությունից նյարդային խնդիրներ ձեռք բերած հազարավոր մարդկանց, այդ թվում նաև զինվոր-երեխաների:

Հիմնադրամը ամեն տարի անց է կացնում միջազգային համաժողովներ, որտեղ հավաքվում են մասնագետներ ավելի քան 22 երկրներից:

«Միլիարդավոր մարդասիրական դոլարներ են ամեն տարի ուղղվում ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարին, բայց եթե մարդիկ չեն բարելավում այն միջավայրը, որում ապրում են ամեն ինչ ապարդյուն կլինի: Փիթը հաստատ կհպարտանար այն գործով, որը այսօր կրում է իր անունը»,- ասում է տիկին Ալդերմանը: