12.10.2012 21:24

Սերգեյ Լավրով. Թուրքիայի առգրաված ինքնաթիռում զենք չի եղել

Սերգեյ Լավրով. Թուրքիայի առգրաված ինքնաթիռում զենք չի եղել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունների կողմից առգրավված՝ Ռուսաստանից Սիրիա մեկնող օդանավի մեջ զենք չի եղել:

 Ըստ Reuters-ի, Լավրովն ասել է, թե ինքնաթիռում ընդամենը ռադիոսքարքեր են եղել, որոնց փոխադրումը չի հակասում քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող միջազգային կոնվենցիաներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի զինված ուժերի F-16 կործանիչները ստիպել են Անկարայի օդանավակայանում վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ուղեւորատար ինքնաթիռը:

Ավելի ուշ թուրքիական իշխանությունները հայտարարել են, թե ինքնաթիռում հայտնաբերվել է ռազմական նշամակության բեռներ, որոնց տեղափոխումը քաղաքացիական ինքնաթիռով հակասում է միջազգային իրավունքին: