12.10.2012 22:09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանը հանձնեց ժողովրդավարության քննությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանը հանձնեց ժողովրդավարության քննությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենը շնորհավորել է Վրաստանի ղեկավարներին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունների արդյունքների կապակցությամբ եւ հաստատել է հյուսիս-ատլանտյան դաշինքին ինտեգրվելու հարցում Վրաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Նա շնորհավորել է վրաց ժաղավրդին՝ մրցակցային, ազատ եւ խաղաղ ընտրություններանցկացնելու կապակցությամբ:  

«Սա Վրաստանի զարգացման համար պատմական պահ է, Վրաստանը հաջողությամբ հանձնեց ժողովրդավարության քննությունը», - Վրաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել է Ռասմուսսենը:

Միխեիլ Սահակաշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցում նա հրավիրել է Վրաստանի նախագահին՝ մասնակցելու Պրագայում նոյեմբերին անցկացվելիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 58-րդ նստաշրջանին: