12.10.2012 23:45

Եգիպտոսում ընդդիմության եւ իշխանության կլողմնակիցների բախման հետեւանքով 40 մարդ վիրավորվել է

Եգիպտոսում ընդդիմության եւ իշխանության կլողմնակիցների բախման հետեւանքով 40 մարդ վիրավորվել է

Կահիրեի Թահրիր հրապարակում Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի եւ նրե քաղաքական հակառակորդի կողմնակիցների  միջեւ ընդհարման հետեւանքով ավելի քան 40 մարդ վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА-Новости-ն:

Նախագահին աջակցող «Մուսուլման եղբայրների» եւ լիբերալ-դեմոկրատների միջեւ բախումներն այսօր ընթանում էին ամբողջ օրվա ընթացքում:

Տասնյակ մարդիկ միմյանց վրա քարեր են նետում, երբեմն անցնում են ձեռնամարտի, օգտագործելով երկաթե խողովակներ: Ինչպես նախորդ տարվա հեղափոխության ժամանակ, հրապարակում լսվում են այնպիսի վանկարկումներ, ինչպիսին է «ժողովուրդը պահանջում է ռեժիմի անկումը»: Ոստիկանությունը հրապարակում չէԹահրիրին հարակից փողոցներում հերթապահում են շտապ օգնության մեքենաները: