13.10.2012 03:05

Վացլավ Կլաուս. ԵՄ-ին Նոբելյան մրցանակի արժանացնելը ողբերգական սխալ է

Վացլավ Կլաուս. ԵՄ-ին Նոբելյան մրցանակի արժանացնելը ողբերգական սխալ է

Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը Եվրոպական միությանը «ողբերգական սխալ է», կարծում է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Եվրոպական Միությանը՝ խաղաղության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Այսպիսով, նշվել է ԵՄ եւ նրան նախորդող հաստատությունների ջանքերը՝ Եվրոպայի միավորման եւ «պատերազմի աշխարհամասից» «խաղաղության աշխարհամասի» վերածվելու ջանքերը:

«Ես իրականում սկզբից մտածխեցի, թե սա լրագրողական հնարք է, որ սա զվարճալի կատակ է. Ես նույնիսկ երազիս մեջ չէի կարող պատկերացնել, թե ինչ-որ մեկը սա կարող է լուրջ ընդունել», - մեկնաբանելով Նոբելյան կոմիտեի որոշումը՝ ասել է Կլաուսը:

«Խաղաղության մրցանակը հանձնել մի հաստատության, առավելեւս, որ դա տվյալ դեպքում բյուրոկրատական հաստատություն է, նշանակում է, որ դա դատարկ պարգեւատրում է», - ասել է Վացլավ Կլաուսը

Նա կասկած է հայտնել, թե որեւէ մեկը եվրոպական պաշտոնյաներից կհամարձակվի ընդունել մրցանակը: