13.10.2012 13:42

Հակամարտության լուծման լավագույն միջոցը երկխոսությունն է

Հակամարտության լուծման լավագույն միջոցը երկխոսությունն է

Սիրիայի հակամարտության լուծումը երկխոսությունն է, այլ ոչ թե ռազմական ուժի կիրառումը, սրանում իր համոզվածությունն է հայտնել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի պետությունների հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդել իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հանդիպման ընթացքում: Բրահիմին և Աբդալլա թագավորը համաձայնության են եկել այն հարցում, որ միջազգային հանրությունը կանգնած է արյունահեղությունը դադարեցնելու և Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրի առջև:

Հիշեցնենք, որ այս շաբաթ հատուկ բանագնացը շրջայց է կատարում մերձավորարևելյան տարածաշրջանում և մտադիր է հանդիպել ինչպես Դամասկոսին սատարող ուժերի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բանագնացի ծրագրերի մեջ է մտնում նաև այցը Սիրիա, որտեղ նա կհանդիպի նախագահ Բաշար Ասադի հետ: