11.09.2012 15:02

iLur.am-ը՝ հակերային հարձակման զոհ

iLur.am-ը՝ հակերային հարձակման զոհ

Աշխարհի մեծագուն ինտերնետային հոսթինգ ծառայության GoDaddy.com կայքը հակերային հարձակման է ենթարկվել, ինչի պատճառով սեպտեմբերի 10-ի երեկոյան ժամը 20.00 սահմաններում կաթվածահար է եղել GoDaddy-ի դոմեյնների վրա գրանցված 1000-ից ավելի կայքերի, այդ թվում նաև iLur.am-ի աշխատանքը:

Կատարվածի պատասխանատվությունը իր վրա է վերցել մի երիտասարդ, որն իրեն ներկայացրել է, որպես Անոնիմուս հայտնի հակերական խմբավորման անդամ, սակայն ավելի ուշ Անոնիմուսը հերքել է այդ լուրը:

Բարեբախտաբար GoDaddy-ին կարճ ժամանակում հաջողվել է ամբողջությամբ վերականգնվել և վերադառնալ աշխատանքի բնականոն ընթացքին: