13.10.2012 15:50

Բելգիայում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը

Բելգիայում առգրավվել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը

Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, ուրբաթ օրը Անտվերպենի նավահանգստում՝ Էկվադոր ուղևորվող նավում, հայտնաբերվել է  ութ տոննա կոկաին, որի շուկայական արժեքը գնահատվում է 500 միլիոն եվրո: Կոկաինը փաթեթավորված է եղել փոքր տոպրակների մեջ և թաքցված բանանի կոնտեյներներում: Նավն այդ բեռը պետք է հասցներ հոլանդական Ռոտերդամ: Ոստիկանները չեն խոչընդոտել չարագործներին և թույլ են տվել բեռը բարձել նավի վրա, սակայն  Նիդեռլանդներում  մաքսանենգներին բռնել են իրեղեն ապացույցներով՝  թմրանյութը բեռնաթափելիս: Ձերբակալվել է հինգ հոգի:

Ինչ վերաբերում է բանաններին, ապա դրանք հանձնել են Ռոտերդամի կենդանաբանական այգուն: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝  գազանանոցի կենդանիներն առաջիկայում կվայելեն 20 տոննա բանան:

Հոլանդական ոստիկանության պրակտիկայում սա թմրանյութերի ռեկորդային խմբաքանակի առգրավում է: