05.09.2013 13:56

Անտոնիո Կոնտե. Աշխատանք Իտալիայի ազգային հավաքականո՞ւմ, ես ուրախ եմ Թուրինում

Անտոնիո Կոնտե. Աշխատանք Իտալիայի ազգային հավաքականո՞ւմ, ես ուրախ եմ Թուրինում

Անտոնիո Կոնտեն լրագրողների հետ խոսել է իր՝ «Յուվենտուսը» լքելու և ԱԱ 2014-ից հետո Իտալիայի ազգային հավաքականի ղեկը ստանձնելու շշուկների մասին: «Երևի ինչ-որ մեկը ուզում է, որ ես լքեմ «Յուվենտուսը», իմ կարծիքով՝ հավաքականը գլխավորում է համապատասխան մասնագետ: Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ԱԱ 2014-ից հետո, բայց ես երջանիկ եմ Յուվեում»,- նշել է Կոնտեն: Պրանդելլի հավանական փոխարինողներն են համարվում նաև Մասսիմիլիանո Ալլեգրին, Ռոբերտո Մանչինին, Ֆաբիո Կապելլոն և Լուչիանո Սպալլետտին: