05.09.2013 14:47

Նեյմարը 14 տարեկանում «Ռեալ Մադրիդի» խաղացող էր

Նեյմարը 14 տարեկանում «Ռեալ Մադրիդի» խաղացող էր

Մադրիդիստական ուղղվածություն ունեցող իսպանական «AS» օրաթերթը այսօր մի փաստաթուղթ է հրապարակել  Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի արխիվից, որը վկայում է այն մասին, որ Նեյմարը 2006-ին հանդիսացել է «Ռեալ Մադրիդի» խաղացող:

Երեք օր մարզվելով իր հասակակիցների հետ՝ «սերուցքայինների» մանկապատանեկան թիմի մարզիչներն ընգրկել են նրան իրենց թիմի կազմում, բայց հետագայում մադրիդցիները հրաժարվել են խաղացողի ներկայացուցչին 60. 000 € վճարելուց: