05.09.2013 16:25

Միշել Պլատինի. Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Ռիբերին

Միշել Պլատինի. Կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» ստանար Ռիբերին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծիք է հայտնել իր հայրենակից Ֆրանկ Ռիբերիի խաղի վերաբերյալ: ««Չելսիի» դեմ խաղում նա ցույց տվեց իր լավագույն խաղը: Այժմ նա պետք է նույն խաղամակարդակը դրսևորի նաև ազգային հավաքականի կազմում: Որպեսզի հաղթի «Ոսկե գնդակը», Ռիբերին պետք է Ֆրանսիայի կազմում գործի նույն կերպ, ինչպես իր թիմում: Ես կցանկանայի, որ հենց նա ստանար այդ մրցանակը, որին մրցաշրջանի ընթացքում իր ցուցադրած խաղով Ռիբերին իրոք արժանի էր»:

Պլատինիի այս խոսքեր է՛լ ավելի կսրեն այն խոսակցությունները, որոնց համաձայն՝ Ռիբերիի՝ Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը ստանալու հարցում Պլատինին մեծ դերակատարություն ունի: Ամեն դեպքում՝ ՈՒԵՖԱ-ի նախագահը նույն ազդեցությունը չի կարողանա ունենալ ՖԻՖԱ-ի «Ոսկե Գնդակի» հարցում. մալազիացիները, ամերիկյան սամոացիները կամ բելիզցիները, միևնույն է, կնախընտրեն Մեսսի-Ռոնալդուին, քան Ռիբերիին: