13.10.2012 17:03

ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալը ժամանել է Բաքու

ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալը ժամանել է Բաքու

ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հոկտեմբերի 13-ին նախատեսվում է Ռուբինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ ավելի ուշ` հոկտեմբերի 15-ին նա կհանդիպի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Այցի հիմնական նպատակը ամերիկա-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակականությունն է, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարների քննարկումը», - հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:

Էրիկ Ռուբինը ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2011 թվականին` փոխարինելով Թինա Կայդանաուին: