07.09.2013 13:24

Իրանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

Իրանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, երեկ հաղորդել է Fars News լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ Ռուհանին ելույթով հանդես կգա սեպտեմբերի 25-ին, ինչպես նաև՝ հաջորդ օրը՝ որպես NAM-ի (Չմիավորվելու շարժում) նախագահող երկրի ղեկավար: Չմիավորվելու շարժման մեջ մտնում են այն երկրները, որոնք ձևական առումով ոչ մի խոշոր դաշինքում չկան:

Նյու Յորքում նախատեսված են նաև Իրանի նախագահի հանդիպումները Չմիավորվելու շարժման մյուս երկրների առաջնորդների հետ, ինչպես նաև հանդիպումներ ԱՄՆ իրանական համայնքի ներկայացուցիչների հետ, փոխանցում է Trend-ը: