13.10.2012 17:55

Սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն կինոնկարը

Սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն կինոնկարը

Բրիտանացի քննադատները հիացած են Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմով, ոմանք «007. «Սքայֆոլի» կոորդինատները» համարում են սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն կինոնկարը: Ուրբաթ երեկոյան Լոնդոնում  առաջատար հանդեսների լրագրողների համար կայացել է ֆիլմի փակ դիտումը: Ի դեպ, այս տարի լրանում է «բոնդիանայի» 50-ամյակը: «007. «Սքայֆոլի» կոորդինատները» ֆիլմը նշանավոր ֆիլմաշարի 23-րդ կինոնկարն է, այն Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կինոպրակատներում կհայտնվի հոկտեմբերի 26-ին:

Ֆիլմի բեմադրիչը բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսն է, որը 1999 թ. «Օսկարի» է արժանացել «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի համար: Ջեյմս Բոնդի դերակատարը կրկին Դենիել Քրեյգն է: Գլխավոր բացասական հերոսի դերում հանդես է գալիս իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը, իսկ Բոնդի «աղջիկների» դերերում նկարահանվել են ֆրանսուհի Բերենիս Մառլոն և բրիտանուհի Նաոմի Հարիսը:  Բրիտանական հետախուզության ղեկավարի դերը դարձյալ բաժին է ընկել Ջուդի Դենչին, սակայն հայտարարվել է, որ նա վերջին անգամ է նկարահանվում 007 գործակալի մասին պատմող ֆիլմում: