09.09.2013 11:28

Տիտո Վիլանովան այցելել է իր որդու խաղին

Տիտո Վիլանովան այցելել է իր որդու խաղին

«Բարսելոնայի» նախկին մարզչին երեկ տեսել են կատալոնական թիմի պատանեկան թիմերից մեկի հանդիպման ժամանակ, որտեղ հանդես է գալիս նրա որդին: Վիլանովային նկատել է «Mundo Deportivo-ի» լրագրողներից մեկը, ում կատարած լուսանկարն էլ այսօր հայտնվել է թերթի առաջին էջին, և դա առաջացրել է կատալոնական թիմի երկրպագուների վրդովմունքը. նրանք պահանջում են հանգիստ թողնել իրենց նախկին մարզչին: