09.09.2013 12:34

Marca. Ֆալկաո կամ Լուիս Սուարես՝ եթե Բենզեման չարդարացնի իրեն

Marca. Ֆալկաո կամ Լուիս Սուարես՝ եթե Բենզեման չարդարացնի իրեն

Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն Մադրիդի «Ռեալը» Գարեթ Բեյլի տրանսֆերից հետո չի պատրաստվում հանգստանալ և ևս մեկ մեծ հնչեղության ձեռք բերում կարող է կատարել արդեն հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում: Կարլո Անչելոտին համարում է, որ իր կազմում բոլոր դիրքերը հագեցած են՝ բացի կենտրոնական հարձակվողի գոտուց, որտեղ Իգուաինի տեղափոխությունից հետո մնացել է միայն Բենզեման, որի փոխարինողներ Խեսեի և Ալվարո Մորատայի հետ իտալացի մարզիչը այդքան էլ մեծ հույսեր չի կապում: Այժմ Անչելոտին սպասում է Բենզեմայի լավ խաղին, և եթե ֆրանսիացին դուրս չգա բարձր խաղամակարդակի, Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է  50 մլն  €  տրամադրել նոր հարձակվողի համար: