09.09.2013 13:07

Վարդան Մինասյան. Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է

Վարդան Մինասյան. Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիս տվեց՝ խոսելով վաղը Դանիայի դեմ կայանալիք ընտրական մրցավեճի մասին:  

- Ի՞նչ է մեզ պետք առաջիկայում՝ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար:

- Մենք մտածում ենք միայն Դանիայի հետ խաղի մասին:

- Ի՞նչ վիճակում է հավաքականը՝ Չեխիայի հետ ծանր խաղից հետո:

- Ամեն ինչ արվել է, որպեսզի մեր խաղացողները վերականգնվեն: Եղել են թեթեւ պարապմունքներ: Հայտնի չէ, արդյո՞ք Արազ Օզբիլիսը կխաղա թե ոչ: Նա սննդի հետ կապված խնդիր ուներ և պետք է կրկին հետազոտվի: Հուսով եմ, որ լավ կլինի:

- Ի՞նչ կասեք Դանիայի հավաքականի վերաբերյալ:

- Դանիայի վերջին խաղը նայել ենք: Նրանք իրենց խաղոճը չեն փոխել, սակայն ուղղվածության փոփոխություն կա: Կազմը երիտասարդացնում են: Նոր բան Դանիայից՝ չենք սպասում:


- Բերեզովսկին ի՞նչ վիճակում է ներկայումս:

- Հենց նոր եմ խոսել նրա հետ: Ընդամենը 20 օր է հարկավոր, որպեսզի նա ապաքինվի: Մենք ավելի վատ բան էինք սպասում…

- Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանը տանը պարտվում է, իսկ հյուրընկալվելիս՝ հաղթում…

- Հայաստանը Երեւանում շատ վատ է խաղացել միայն Մալթայի հետ: Բայց փաստն այն է, որ տանը մենք խաղ չենք հաղթել: Ես ուրիշ բացատրություն ունեմ դրան, բայց դա չեմ ասի ձեզ, քանի որ մարդիկ կան, որոնք չեն կարողանա ճիշտ հասկանալ:

- Ովքե՞ր են փոխարինելու այն խաղացողներին, որոնք չեն կարող վաղը դուրս գալ ասպարեզ:

- Կփորձենք ինչ-որ ձեւով փակել այդ տեղերը: Ամեն ինչ կախված է Արազի խաղալ-չխաղալուց: Վաղը կտեսնեք, թե ովքեր են փոխարինելու:

- Բերեզովսկու փոխարինումից հետո ավագի թեւկապը կրում էր Ռոբերտ Արզումանյանը: Վաղվա խաղում ո՞վ է կրելու ավագի թեւկապը:

- Հենրիխ Մխիթարյանը:

- Չե՞ք ափսոսում այն բանի համար, որ Չեխիայի հետ խաղից առաջ չէիք հրավիրել մի շարք խաղացողների:

- Այն ֆուտբոլիստներն, ովքեր իմ տրամադրության տակ են, ինձ ամբողջովին բավարարում են: 

Աղբյուրը armsport.am-ի