09.09.2013 15:06

Gazetta dello Sport. «Սերիա Ա-ի» թիմերի ընդհանուր ծախսը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա

Gazetta dello Sport. «Սերիա Ա-ի» թիմերի ընդհանուր ծախսը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա

Gazetta dello Sport-ը հաշվարկել է Իտալիայի առաջնության բոլոր թիմերի աշխատավարձերի չափը, որի արդյունքում պարզ է դարձել, որ «Յուվենտուսը,» օրինակ, խաղացողներին տարեկան աշխատավարձ տալու համար «Ֆիորենտինայից» 2 անգամ շատ է վատնում՝ 115  մլն €՝ «մանուշակների» 60-ի դիմաց, իսկ բոլոր 20 թիմերի աշխատավարձերի տարեկան ամբողջ ծախսը կազմել է 912 մլն €:

Ընդհանրապես, դատելով  Gazetta dello Sport-ի  ցուցակից՝ «Սերիա Ա-ն» բավականին հավասարազոր առաջնության է վերածվում՝ ի տաբերություն, օրինակ, «Լա Լիգայի», որտեղ «Բարսելոնայի» կամ «Ռեալ Մադրիդի» աստղերից մեկի աշխատավարձը կարող է գերազանցել «Պրիմերայի» միջակ թիմերի տարեկան բյուջեն:

Առաջին 10 թիմերը, ըստ խաղացողներին վճարվող աշխատավարձերի:

  1. «Յուվենտուս»՝ 115 մլն €
  2. «Միլան»՝ 105 մլն €
  3. «Ինտեր»՝ 95 մլն €
  4. «Ռոմա»՝ 92 մլն €
  5. «Նապոլի» 74 մլն €
  6. «Լացիո»՝ 62 մլն €
  7. «Ֆիորենտինո» 60 մլն
  8. «Ջենոա»՝ 33 մլն €
  9. «Բոլոնյա» 30 մլն €
  10. «Պարմա» 29 մլն €