13.10.2012 20:30

Ստամբուլում հայ եւ թուրք երաժիշտները կկատարեն Կոմիտաս եւ Արամ Խաչատրյան

Ստամբուլում հայ եւ թուրք երաժիշտները կկատարեն Կոմիտաս եւ Արամ Խաչատրյան

Այսօր հայկական երաժշտության տիտանների՝ Կոմիտասի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Ստամբուլում տեղի ունենալիք հայ եւ թուրք երաժիշտների համերգի ժամանակ, հայտնում է HurriyetDailyNews-ը:  

Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռեյ համերգային դահլիճում համերգով հանդես կգան ամերիկահայ վիրտուոզ դաշնակահար Շահան Արծրունին եւ թուրք ջութակահար Ջիհաթ Աշկընը:

«Ջիհաթը միջազգային մակարդակի ջութակահար է: Համձին նրա, ես գործընկեր ունե,, որի երաժշտական լեզվին տիրապետում եմ գերազանցապես: Ի տարբերություն այլ երաժիշտների, ես նրա հետ ստիպված չեմ լինում երկարատեւ բանավեճեր ծավալել կամ փոխզիջումների գնալ: Մենք պարզ եւ հստակ երաժշտություն ենք ստեղծում», - իր գործընկերոջ մասին պարբերականին տված հարցազրւյցում այսպես է արտահայտվել Շահան Արծրունին:

Իր հերթին՝ թուրք երաժիշտը նշել է, որ Կոմիտասի իր մեկնաբանությունը իր համար մեծ նշանակություն ունի:

«Կոմիտասն այս երկրի առաջին կոմպոզիտորներից եւ էթնոերաժշտագետներից է եղել», - ասել է նա: Աշկընը խոսել է Կոմիտասի ողբերգական կյանքի մասին: «Բայց ես չեմ կարծում, որ նրա կյանքը արտացոլված է իր արվեստում: Արվեստն ավելին է, քան կյանքը: Երգահանի երաժշտական արտահայտչականությունը ոչ միշտ է արտացոլում նրա կյանքը: Մոցարտը խղճուկ կյանք է ապրել, բայց նրա երաժշտությունն արեւային եւ լավատեսական է», - ասել է թուրք ջութակահարը: