13.10.2012 21:09

Ռուսաստանը կարող է ճանաչել Մերձդնեստրի անկախությունը

Ռուսաստանը կարող է ճանաչել Մերձդնեստրի անկախությունը

 Ռուսաստանը կարող է ճանաչել Մերձդնեստրի անկախությունը Մոլդովայի ինքնիշխանության կորստի կամ այդ երկրի չեզոք կարգավիճակից հրաժարվելու դեպքում, ըստ РИА-Новости-ի, հայտարարել է Տիրասպոլում (Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաքը-խմբ.) Ռուսաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Սերգեյ Գուբարեւվը:

Նրա խոսքով, Մերձգնեստրյան հակամարտության կարգավորման վերջնական պլանը պետք է մշակեմ Տիրասպոլն ու Քիշնեւը՝ փոխզիջման հիման վրա:

«Բանակցությունների նպատակն է՝ կառուցել Տիրասպոլի եւ Քիշնեւի հետագա գոյությունը: Ի՞նչ կերպ, ի՞նչ մոդելով՝ պետք է որոշեն իրենք՝ կողմերը: Մերձդնեստրյան խնդրի լուծման բանալին ոչ Մոսկվայում է, ոչ Կիեւում, ոչ Վիեննայում կամ Բրյուսելում ու Վաշինգթոնում: Բանալին գտնվում է Քիշնեւում եւ Տիրասպոլում», - ասել է ՌԴ ներկայացուցիչը:

ԽՍՀՄ անկումից ոչ շատ առաջ, 1990թ. սեպտեմբերի 2-ին Մոլդովական ԽՍՀ՝ Դնեստրից արեւելք գտնվող հինգ շրջաններ հայտարարեցին ինքնուրույն ԽՍՀ կարգավիճակով ԽՍՀՄ կազմ մտնելու, իսկ հետագայում՝ անկախ Մերձդնեստրյան մոլդովական հանրապետություն հռչակելու մասին:

Ըստ կոնֆֆլիկտի ռուսական մեկնաբանման, դրա պատճառը Մոլդովայում Խորհրդային կայսրության մայրամուտին իշպխանության եկած ազգայնականների հայտարարություններն էին՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ Ռումինիայի կազմ ընդգրկվելու մտադրության մասին: Մոլդովայի իշխանություն

1992թ. մարտին սկսվեց մերձդնեստրյան զինված հակամարտությունը, որը տեւեց մի քանի ամիս: Արդյունքում՝ Մոլդովան կորցրեց Մերձդնեստրյան տարածքների նկատմամբ վերահսկողությունը: Այժմ Մերձդնեստրի հանրապետությունը մեծամասամբ Ռուսաստանից կախյալ միավոր է՝ պետականության բոլոր ատրիբուտներով՝ ներառյալ ազգային դրամը: