13.10.2012 22:55

Իրանը պատրաստ է միջուկային խնդրի շուրջ բանակցությունների գնալ

Իրանը պատրաստ է միջուկային խնդրի շուրջ բանակցությունների գնալ

Իրանի արտաքին գերծերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, թե Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցաբերել՝ Իրանի միջուկային ծրագրերի հարցում միջազգային հանրության անհանգստությունը մեղմելու նպատակով, եւ բանակցութուններ վարել ուրանի հարստացման պայմանների շուրջ, տեղեկացնում է Իրանի Press-TV հեռուստաընկերությունը:

Իրանցի պաշտոնյայի խոսքով, «ճկուն դիրքորոշումը» կարող է ցուցաբերվել, եթե Թեհրանին երաշխավորեն Իրանի խղաղ միջուկային ծրագրերի համար մինչեւ 20 % հարստացված ուրանի մատակարարման հարցում: «»Եթե Թեհրանի փորձարարական ռեակտորի համար մինչեւ 20 տոկոս հարստցված ուրանի մատակարարման հարցում մեզ երաշխիքներ տրվեն, մենք պատրաստ ենք բանակցությունների գնալ», - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայտարարել է Մեհմանպարաստը:

Նշենք, որ ԱՄՆ-ը, Իսրայելը եւ մի շարք այլ պետություններ ընդդիմանում են Իրանի միջուկային ծրագրին՝ պնդելով, թե Իսլամական հանրապետությունն իրականում միջուկային զենք ստեղծելու նպատակ է հետապնդում: