13.10.2012 23:38

Ադրբեջանը շարունակում է հողմաղացների հետ կռիվ տալ. Արցախ այցելող լիտվացի երաժիշտները Բաքվի «սեւ ցուցակում» են

Ադրբեջանը շարունակում է հողմաղացների հետ կռիվ տալ. Արցախ այցելող լիտվացի երաժիշտները Բաքվի «սեւ ցուցակում» են

«Ադրբեջանի օկուպացված տարածքներ ցանկացած այցելություն առանց նախապես պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցման անօրինական է», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների,

հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաեւը՝ մեկնաբանելով լիտվական երաժշտական խմբի այցելությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետություն:

«Այս կապակցությամբ Լիտվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Լիտվայի համապատասխան կառույցների հետ եւ ադրբեջանական կառավարության նոտան է փոխանցել այդ երկրի ԱՆ նախարարությանը», - նշել է Աբդուլլաեւը:

Նա ավելացրել է, թե Ադրբեջանը «աչք չի փակելու նման երեւույթների դեմ»: «Օկուպացված տարածքներ անօրինական այցելություն կատարածներն անցանկալի անձ կհայտարարվեն», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: