11.09.2013 18:26

Իրանի նախկին նախագահը Խամենեին կոչ է արել ազատ արձակել ընդդիմության առաջնորդներին

Իրանի նախկին նախագահը Խամենեին կոչ է արել ազատ արձակել ընդդիմության առաջնորդներին

Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանին հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ և խնդրել կալանքից ազատել երկրի ընդդիմության երկու առաջնորդներին, այսօր հաղորդել է Saham գործակալությունը: Ընդդիմության  առաջնորդներից մեկի՝ Մեհդի Քարուբիի որդին հաղորդել է, որ Խամենեին Ռաֆսանջանիին պատասխանել է, թե այդ հարցը պետք է քննարկի երկրի ազգային անվտանգության խորհուրդը: Տեղեկատվության համաձայն՝ Ռաֆսանջանին և Խամենեին նաև այլ թեմաներ են քննարկել՝ կապված երկրի ընթացիկ իրավիճակի հետ:

Ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քարուբին և Միր Հուսեյն Մուսավին տնային կալանքի տակ են 2009 թ. Իրանի նախագահական ընտրություններից հետո երկրում ծայր առած հուզումներից հետո, փոխանցում է Trend-ը: