14.10.2012 00:33

Ֆրանկֆուրտ-Ստամբուլ երթուղու ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել տհաճ հոտի պատճառով

Ֆրանկֆուրտ-Ստամբուլ երթուղու ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել տհաճ հոտի պատճառով

 

Գերմանական Lufthansa ավիաընկերության Ֆրանկֆուրտ-Ստամբուլ երթուղու ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Մյունխենի օդանավակայանում՝ սալոնում հայտնված կասկածելի հոտի պատճառով:

Գերմանական Spiegel-ը հաղորդում է, որ ինքնաթիռի 187 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները անմիջապես ստուգվել են բժիշկների կողմից: Աղբյուրի տեղեկացմամբ, նրանցից ոչ ոք առողջությունից չէր բողոքում: ՄԻ քանի ժամ անց ուղեւորները շարունակել են թռիչքը մեկ այլ ինքնաթիռով:

Նախնական տվյալներով տհաճ հոտի աղբյուրը ուղեւորներից մեկի ուղեբեռն է եղել: Միեւնույն ժամանակ, Lufthansa-ի ներկայացուցիչները վստահեցրել են, թե ուղեբեռների մեջ վտանգավոր կամ արգելված ոչինչ չի եղել:

Ինչպես նշում է Spiegel-ը, սա տհաճ հոտի պատճառով թռիչքն ընհատելու առաջին դեպքը չէ: 2010-ի դեկտեմբերին մեկ այլ ինքնաթիռ հարկադրված վայրէջք է կատարել օդաչուների խցիկում հայտնված ծխի պատճառով: