14.10.2012 01:17

Ռուսաստանում կրկեսի ընձառյուծը հարձակվել է յոթնամյա երեխայի վրա

Ռուսաստանում կրկեսի ընձառյուծը հարձակվել է յոթնամյա երեխայի վրա

Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում կրկեսային ներկայացումից հետո ընձառյուծը հարձակվլ է 7-ամյա երեխայի վրա:

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ընձառյուծը կծել է  կրկեսի աշխատակիցների երեխայի վիզը, տղային տեղափոխել են հիվանդանոց:

Գիշատիչը հարձակվել է երեխայի վրա, երբ ներկայացումից հետո կենդանիներին տեղավորում էին վանդակների մեջ: Հարձակումն անսպասելի է եղել: Ինտերֆաքսի փոխանցմամբ, տղային ուղարկել են շտապ վիրահատության: