13.09.2013 12:55

Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը

Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը

Իրանը կարող է շատ կարճ ժամկետներում երաշխիքներ տրամադրել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ, սակայն պայմանով, որ կհարգվեն ատոմային էներգետիկայի, այդ թվում՝ նաև՝ ուրանի հարստացման իր իրավունքները, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Ես հայտարարում եմ, որ քաղաքական կամք, փոխադարձ հարգանք , ընդհանուր շահերի գիտակցություն դրսևորելու և Իրանի ժողովրդի իրավունքներն իրացնելու պարագայում կարելի է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը,- այսօր ՇՀԿ-ի գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասել է Ռուհանին և հավելել:- Երաշխիքները կարող են տրվել շատ կարճ ժամանակում, փոխվստահության ամրապնդման միջոցով», փոխանցում է  РИА Новости-ը: