15.10.2012 16:11

Մարզիչը թիմի կազմը Ֆեյսբուքով է որոշելու

Մարզիչը թիմի կազմը Ֆեյսբուքով է որոշելու
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Շտիմացը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ Ֆեյսբուք սոցցանցում օգտատերերին կոչ է արել առաջարկել հանդիպման մեկնարկային կազմն ու մարտավարությունը, տեղեկացնում է Sports.ru-ն: Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 16-ին:
 «Ցանկանում եմ քննարկել Ուելսի հետ երեքշաբթի կայանալիք խաղը,- գրել է Ֆեյսբուքի իր էջում Շտիմացը: - Ո՞րն է այդ խաղում մեր թիմի իդեալական կազմը: Ի՞նչ մարտավարություն կկիրառեի՞ք: Միգուցե` 4-3-3: Առաջարկություններ արեք»: