15.10.2012 12:48

Թռիչք 39 կմ բարձրությունից (լուսանկարներ, տեսանյութ)

Թռիչք 39 կմ բարձրությունից (լուսանկարներ, տեսանյութ)

Ավստրիացի Ֆելիքս Բաումգարթները հոկտեմբերի 14-ին միանգամից 3 համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա դարձել է պատմության մեջ առաջինը, ով անկարգելով գերազանցել է ձայնի արագությունը: Ավստրիացին նաև կատարել է ամենաբարձր թռիչքը ստրատոթիռով և ամենաերկարն է գտնվել ազատ անկման մեջ: Թռիչքը, որը կատարվել է 39 կմ բարձրությունից, տևել է մոտ 10 րոպե, որոնցից 4 րոպե 19 վայրկյանը Բաումգարթները գտնվել է ազատ անկման մեջ, իսկ Երկրից մոտ 1,5կմ հեռավորության վրա բացվել է անկարգելը: Ստրատոսֆերայից կատարված թռիչքին YouTube վիդեոծառայության օնլայն ռեժիմում հետևել է ավելի քան 7 մլն մարդ: Թռիչքի ժամանակ ազատ անկման արագությունը գերազանցել է 1100 կմ/ժամը: