15.10.2012 13:19

Սկսվել է Եվրասիայի ամենաբարձր հրաբխի ժայթքումը

Սկսվել է Եվրասիայի ամենաբարձր հրաբխի ժայթքումը

Կամչատկայում սկսվել Է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչևսկայայի ժայթքումը: Այս մասին հոկտեմբերի 15-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է հրաբխային ժայթքումների արձագանքման՝ Կամչատկայի խմբի ղեկավար Օլգա Գիրինան: 

Լույս հոկտեմբերի 15-ի գիշերը Կլյուչևսկայայի գագաթին արձանագրվել է լուսարձակում, ինչը վկայում է դրա խառնարանում շիկացած լավայի ժայթքման մասին: Ցանկացած պահի կարող է սկսվել մոխրի արտանետում ծովի մակերևույթից մինչև 6 կիլոմետր բարձրությամբ, սպասվում է նաև, որի լավայի հոսք կհայտնվի լեռան լանջերին: 

Հսկայի վերջին ժայթքումը դիտվել է 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի դեկտեմբերը: Ընթացիկ տարվա հունիսին հրաբուխը դարձյալ սկսել է «արթնանալ»: Ներկայում դրան տրվել է «դեղին» ավիացիոն  գունավոր կոդը, որը նախազգուշացնում է այն պոտենցիալ վտանգի մասին, ինչը հրաբխային մոխիրը և գազերը կարող են ներկայացնել ավիաշարժիչների համար:

Կլյուչեվսկոյին ամենամոտ գտնվող բնակավայրը գտնվում է 30 կմ հեռավորության վրա: Հրաբխի բարձրությունն է 4750 մ ծովի մակերևույթից: