17.09.2013 10:22

Իրանում Twitter-ը և Facebook-ը կրկին հասանելի են

Իրանում Twitter-ը և Facebook-ը կրկին հասանելի են

Իրանում ինտերնետ-օգտատերերը կրկին կարող են օգտվել Twitter-ի և Facebook-ի սերվերներից, որոնք արգելափակվել էին 2009 թ. ընդդիմության բողոքի ցույցերից հետո: Այն մասին, որ սոցիալական ցանցերը կրկին հասանելի են, հայտնել են ինտերնետ-փրովայդերները: Երկրի իշխանությունները այդ կայքերի արգելքը վերացնելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել: Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին խոստացել էր պայքարել գրաքննության դեմ: Սակայն կարծիք կա, որ  սոցիալական կայքերի ապաշրջափակումը, հնարավոր է, տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: