17.09.2013 16:48

Բեյլ. Աղոթում էի, որ իմ տեղափոխությունը «Ռեալ» կայանա

Բեյլ. Աղոթում էի, որ իմ տեղափոխությունը «Ռեալ» կայանա

 «Ռեալ Մադրիդի» նոր գերաստղ Գարեթ Բեյլը պատմել է, թե որքան էր ցանկանում խաղալ «սերուցքայինների» կազմում:

«Երբ «Ռեալը» ցանկանում է քեզ գնել, դա շատ հուզիչ է, նման բան կյանքում մեկ անգամ կարող է պատահել: Սա մեծագույն ակումբ է, որի կազմում, միշտ երազել եմ խաղալ: Այժմ շատ ուրախ եմ, որ «Ռեալ Մադրիդի» խաղացող եմ: Նույնիսկ աղոթում էի, որ իմ տրանֆսերը «Ռեալ Մադրիդ» իրականանա»,- նշել է Բեյլը, ով այսօր առաջին անգամ «Ռեալ Մադրիդի» կազմում կխաղա ՉԼ-ի շրջանակներում: Հետաքրքիր է, որ վերջին անգամ Բեյլը ՉԼ-ում խաղացել էր հենց մադրիդյան ակումբի դեմ, երբ 2011-ին ՉԼ-ի 1/4-ում արքայական ակումբը «Տոտենհեմին» հաղթեց ընդհանուր 5-0 հաշվով: