11.09.2012 15:46

ՀԱՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

ՀԱՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան:

Ինչպես iLur.am-ին փոխանցում են նախագահականից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ դեսպան Մաթհաբաթհայի համատեղ ջանքերի շնորհիվ առաջընթաց կարձանագրվի երկկողմ համագործակցության ամրապնդման ու խորացման գործում:

Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել է, որ կանի ամեն հնարավորը իր պաշտոնավարման տարիներն արդյունավետ օգտագործելու եւ Հայաստանի ու Հարավային Աֆրիկայի Հանրապետության միջեւ փոխգործակցության զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունենալու համար:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային խնդիրներին: