15.10.2012 14:57

Պատգամավորի անհետացած թեկնածուն ստացել ընտրողների ձայների 10%-ը

Պատգամավորի անհետացած թեկնածուն ստացել ընտրողների ձայների 10%-ը

Այսօր հայտնի են դարձել Ռուսաստանի Բիրոբիջանի քաղաքային դումայի ընտրությունների արդյունքները, որտեղ ավելի քան 10% ձայն է հավաքել Իվան Կազակովը, ով իր մեքենայով հանդերձ անհետացել էր դեռևս  հոկտեմբերի 6-ին: Նա իր հավաքած ձայներով զբաղեցնում է 5-րդ տեղը՝ ութ թեկնածուներից:

29-ամյա քաղաքական գործչի անհայտացումից հետո քրեական գործ էր հարուցվել սպանություն հոդվածով, սակայն օրենքով Կազակովը մնում է դումայի մանդատի լիիրավ թեկնածու:

Աղբյուրը` korrespondent.net