15.10.2012 15:21

Հենրիխ Մխիթարյանը և Ռոման Բերեզովսկին Սարգիս Հովսեփյանի մասին UEFA-ի տեսանյությում

Հենրիխ Մխիթարյանը և Ռոման Բերեզովսկին Սարգիս Հովսեփյանի մասին UEFA-ի տեսանյությում

Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է մի տեսահոլովակ, որը կազմված է Հենրիխ Մխիթարյանի և Ռոման Բերեզովսկու հարցազրույցներից: Ձեզ ենք ներկայացնում այն նաև տպագիր տարբերակով:

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես էր գալիս նրա գոյության առաջին օրվանից: Բայց սեպտեմբերին որոշեց ավարտել կարիերան: Նախկին թիմակիցները հաճոյախոսություն չեն խնայել իրենց ավագի հասցեին:

Հենրիխ Մխիթարյան.

«Նա Հայաստանի հավաքականի երկար տարիների ավագն է: Նրա խոսքերն ու գործողությունները ցույց են տալիս, թե ինչպես պետք է աշխատի երիտասարդը, որպեսզի կարողանա երկար տարիներ խաղալ»:

Ռոման Բերեզովսկի.

«Նա եղել է մեր թիմի ավագը, լիդերը: Շատ քչերը կարող են այսօր պարծենալ 20 տարվա ելույթներով»:

 Ինչ 1992 թվականին ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, այդ երկրի հավաքականը միշտ կարողացել է հույսը դնել պաշտպան Սարգիս Հովսեփյանի վրա:

 «Չեմ կարծում, թե ես լեգենդ եմ,- ասել է 39-ամյա ֆուտբոլիստը, ով 131 խաղ է անցկացրել հավաքականի կազմում: – Ես պարզապես իմ աշխատանքն էի կատարում»: Չնայած այս հայտարարությանը, թիմակիցները կարծում են, որ Հովսեփյանն ընդմիշտ է մտել հավաքականի պատմության մեջ: Պաշտպանի ներդրումը հայկական ֆուտբոլում դժվար է չգնահատել. չէ՞ որ դեռ 20 տարի առաջ նա մեկնարկեց հավաքականի առաջին միջազգային խաղում Մոլդովայի դեմ:

Ակումբային մակարդակով Հովսեփյանը փայլել է «Փյունիկում» և «Զենիթում»: Նրա վերջին խաղը կայացավ ԱԱ-2014-ի որակավորման փուլի Բուլղարիայի դեմ: Եվրո-2012-ին նրա հավաքականը անասելի հաջողությունների հասավ և քիչ էր մնում ձեռք բերեր այդքան սպասված ուղեգիրը:

 Ռոման Բերեզովսկի.

«Այնպիսի պահեր են եղել, երբ ոչ ոք չէր հավատում մեր հավաքականին: Մեր հանրապետությունում հիմա ֆոտբոլային բում է: Բոլոր երկրպագուները հավատում են, որ կարող ենք պայքարել և Բրազիլիայում անցկացվող Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել»:

Հովսեփյանի արժանի հետևորդ դարձավ «Շախտյորի» հարձակվողական կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Տեսնելով, թե ինչպես է Սարգիս Հովսեփյանը խաղում, չես կարող դուրս գալ խաղադաշտ և կանգնել: Մենք նրանից շատ բան ենք սովորում թե դաշտում, թե դաշտից դուրս: Նա լավ ուսուցիչ է և օրինակելի մարդ: Անձամբ ես շատ բան եմ սովորել նրանից»:

 Հ.Գ. Հիշեցնենք, որ տեսանյութը պատրաստվել է սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տեսա և լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ football365.am