15.10.2012 15:53

Նորվեգացի մարմնամարզիկը ողջ է մնացել 1200 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո (վիդեո)

Նորվեգացի մարմնամարզիկը ողջ է մնացել 1200 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո (վիդեո)

Նորվեգացի մարզիկը, ազգային հեռուստակայաններից մեկի կողմից առաջարկ ստանալով նկարահանվել էքստրեմալ սպորտի մասին փաստագրական ֆիլմում, հռչակ է ձեռք բերել ողջ երկրում և նրա սահմաններից դուրս իր վարպետության և անհավանական հաջողակության շնորհիվ: Ճիշտ է, մի մազ էր մնացել, որ նա իր այդ հռչակը ձեռք բերի հետմահու: Ժայռի ծայրին մարմնամարզական հնարքներ բանեցնելիս  մարզաձողը քանդվել է, և մարզիկը գահավիժել է ավելի քան մեկ կիլոմետրանոց անդունդը:

Նկարահանող խումբը սյուժե էր պատրաստում մարմնամարզիկներ Ռիկարդ Հենրիկսոնի և  Անդրե Բախի մասին: Մարզիկները պետք է ակրոբատիկ հանգույց կատարեին անդունդի եզրին տեղադրված  մարզաձողի վրա , ապա թռիչք գործեին դեպի անդունդը և ներքև հասնելուց առաջ բացեին անկարգելները: Ռեժիսորի հրահանգով մարզիկն սկսել է պտույտներ գործել մարզաձողի վրա, արագություն է հավաքել և արդեն պատրաստ է եղել թռիչք գործել, երբ մարզաձողը քանդվել է, և մարզիկը գահավիժել է ցած, բայց հասցրել է բացել անկարգելն ու անվնաս վայրէջք կատարել: