20.09.2013 12:31

Իրանն առաջարկում է իր միջնորդությունը Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման հարցում

Իրանն առաջարկում է իր միջնորդությունը Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման հարցում

Իրանի իշխանությունները շահագրգռված են մերձավորարևելյան տարածաշրջանում խնդիրների կարգավորման հարցում և հարևան երկրների կառավարությունների և ընդդիմության միջև բանակցություններում պատրաստ են հանդես գալ միջնորդի դերում, ասված է  իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հոդվածում, որը հրապարակվել է Washington Post-ի կայքում: «Նախ, մենք պետք է միավորվենք՝  ազգային երկխոսություն սկսելու հարցում կառուցողական աշխատանք տանելու համար, լինի դա Սիրիայում, թե Բահրեյնում… Այդ կապակցությամբ ես հայտարարում եմ իմ կառավարության պատրաստակամությունը՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսություն հաստատելու  հարցում»,- գրել է Իրանի նախագահը: Ռուհանիի խոսքերով՝ իր հայտարարության առանցքային միտքը պետք է համարել հարևան երկրների հետ կառուցողական համագործակցություն վարելու ցանկությունը՝ փոխշահավետ որոշումներ կայացնելու նպատակով:

Նախատեսվում է, որ Իրանի նախագահը հաջորդ շաբաթ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Իրանի առաջնորդի հետ: Ռուհանիի և Բարաք Օբամայի հանդիպումն առայժմ հարցականի տակ է, փոխանցում է ris.ru-ն: