20.09.2013 12:40

Ռոնալդո. Մեսսին գերազանցում է Ռոնալդուին

Ռոնալդո. Մեսսին գերազանցում է Ռոնալդուին

Բրազիլացի աշխարհի չեմպիոն, ինչպես Մոուրինյոն է ասում՝ «իրական» Ռոնալդոն, ով Բարսելոնայում մասնակցում է Պոկերի խոշոր առաջնության, հարցազրույց է տվել իսպանական «AS» օրաթերթին, որում անդրադարձել է իր «սերուցքային» անցյալին: Խոսելով արքայական թիմում իր անցյալի մասին՝ բրազիլացին ասել է. «Դել Բոսկեին պաշտոնանկ անելը, երբ մենք տոնում էինք 2003-ին նվաճաճ «Լա Լիգայի» չեմպիոնությունը, Ֆլորենտինոյի սխալն էր, որը մենք չհասկացնաք: Ռոնալդոյին «AS-ի» լրագրողը խնդրել է ընտրություն կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև: «Չեմ ցանկանում նմանվել այն մարդկանց, ովքեր միշտ պնդում են, թե իրենց ժամանակ ավելի շատ տաղանդներ կային, բայց ճշմարտությունն այն է, որ այն ժամանակ կային Զիդանը, Ֆիգոն, Ռոնալդինյոն, Օուենը, Ռիվալդոն, Բատիստուտան… Այժմ կան միայն Մեսսին և Ռոնալդուն, որոնք ճիշտ է շատ ուժեղ են և փայլում են խաղադաշտում: «Այս երկուսից բարդ է ընտրություն կատարելը, բայց ես ընտրում եմ արգենտինացուն, նա ավելի ամբողջական է և ավելի որոշիչ է վճռական խաղերում», - նշել է Ռոնալդոն: