15.10.2012 17:38

Եգիպտոսի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել

Եգիպտոսի նախկին նախագահին նոր մեղադրանք է առաջադրվել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ-Ադլին կրկին կարող են հայտնվել մեղադրյալի աթոռին՝ «հունվարի 25-ի հեղափոխության» ժամանակ ցուցարարների սպանության մեղադրանքով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին այսօր հայտարարել է հետաքննության կոմիտեի աշխատակից Յասիր Սեյդ Ահմեդը, որը հետաքննում է 2011 թ. հունվար-փետրվարին ժողովրդական հուզումների ընթացքում ցուցարարների սպանության փաստերը: «Մեր տրամադրության տակ են հայտնվել նոր փաստեր, որոնք վկայում են խաղաղ ցուցարարների սպանությանը Մուբարաքի և ալ-Ադլիի մասնակցության մասին»,- ասել է նա:

Հունիսի 2-ին Մուբարաքը և ալ-Ադլին դատապարտվեցին ցմահ բանտարկության՝ բողոքի ակցիաների մասնակիցների սպանության գործով: Ներկայումս նրանք իրենց պատիժն են կրում Կահիրեի մերձակա Թորա բանտում: Նախագահի երկու որդիները՝ Ալա և Համիլ Մուբարաքները, որոնք նախկին դատավարության ընթացքում արդարացվել էին, այժմ մեղադրվում են կոռուպցիայի հետ կապված մի քանի գործերով:

Դեկտեմբերի 23-ին նշանակված է վճռաբեկ դատարանի նիստը՝ Մուբարաքի և ալ-Ադլիի վճռաբեկ բողոքի քննարկման հարցով: 

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС