15.10.2012 18:17

Տնտեսագիտության գծով Նոբելի հիշատակի մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներին

Տնտեսագիտության գծով Նոբելի հիշատակի մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներին

Ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոթը և Լլոյդ Շեպլին արժանացել են Շվեդիայի պետական բանկի՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակի տնտեսագիտության գծով մրցանակին:

Մրցանակը շնորհվել է «կայուն ավանդների տեսության և շուկաների պլանավորման պրակտիկայի» վերաբերյալ աշխատության համար:

Շվեդիայի պետական բանկի տնտեսագիտության գծով մրցանակն իրավաբանորեն չի համարվում Նոբելյան, քանի որ չի հիշատակվել Ալֆրեդ Նոբելի կտակում, այլ հիմնադրվել է տարիներ անց՝ 1941 թվականին:

Հավելենք նաև, որ Էլվին Ռոթը ներկայացնում է Հարվարդի, իսկ Լլոյդ Շեպլին՝  Կալիֆոռնիայի համալսարանները: