15.10.2012 20:24

«Ռեալը» լուրջ կադրային կորուստներ է կրում

«Ռեալը» լուրջ կադրային կորուստներ է կրում

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջիկայում ստիպված է լինելու հանդես գալ առանց երկու պաշտպանների՝ պորտուգալացի Ֆաբիո Կոենտրաուի եւ բրազիլացի Մարսելոյի:

Կոենտրաուն վնասվածք է ստացել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ Ռուսաստանի հետ հանդիպման (0:1) ժամանակ: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա մոտ մեկ ամիս չի խաղա:

Ինչ վերաբերում է Մարսելոյին, ապա նա հոկտեմբերի 16-ին լեհական Վրոցլավ քաղաքում կայանալիք՝ Բրազիլիա - Ճապոնիա ընկերական հանդիպման նախապատրաստական փուլում, մարզման ժամանակ ոտնաթաթի հատվածում կոտրվածք է ստացել: Այժմ բրազիլիացի պաշտպանը բաց կթողնի մոտ երեք ամիս:

Նշենք, որ թե Կոենտրաուն, թե Մարսելոն «Ռեալում» ձախ պաշտպանի գոտում են հանդես գալիս, այնպես որ «Արքայական ակումբի» առաջիկա հանդիպումներում կազմի լուրջ վերադասավորումներ կլինեն: