15.10.2012 22:58

2012-ի սեպտեմբերը ամենատաքն է եղել օդերեւութաբանական ուսումնասիրությունների ողջ ընթացքում

2012-ի սեպտեմբերը ամենատաքն է եղել օդերեւութաբանական ուսումնասիրությունների ողջ ընթացքում

2012-ի սեպտեմբերը օդերեւությաբանության ավելի քան 130 տարվա պատմության ընթացքում ամենատաքն է եղել, ասվում է ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վերչության հաղորդագրությունում:

«Երկիր մելերակի գլոբալ միջին ջերմաստիճանը սեպտեմբերին Ցեկսիուսի 0,67 աստիճանով ավելին է եղել, քան քսաներորդ դարի միջին հաշվարկի դեպքում», - ասվում է հաղորդագրության մեջ: Այսպիսով, 133 տարվա օդերեւությաբանական հետազոտությունների պատմության ընթացքում, 2005-ի սեպտեմբերի հետ միասին, այս տարվա սեպտեմբերը ամենատաքն է եղել:

Ընդ որում, ռեկորդային տաքություն է գրանցվել մոլորակի հյուսիսային լայնություններում, օրինակ՝ Արեւելյան Սիբիրում, ինչպես նաեւ՝ Վենեսուելայում, Ֆրանսիական Գվիանայում, Բրազիլիայի հյուսիսում: Միջինից տաք է եղել գրեթե ողջ Հարավային Ամերիկան, Ավստրալիայի արեւմուտքը,կենտրոնական ու արեւելյան Եվրոպան: ՄԻեւնույն ժամանակ, միջինից ցածչ ջերչմաստիճան է գրանցվել ռուսական Հեռավոր Արեւելքում, Աֆրիկայի հարավում եւ Չինաստանի որոշ շրջաններում: