16.10.2012 02:02

«Մանչեսթեր Սիթին»՝ ֆինանսական ճգնաժամի առջե՞ւ

«Մանչեսթեր Սիթին»՝ ֆինանսական ճգնաժամի առջե՞ւ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է ակումբի կիսապաշտպան Յայա Տուրեի հետ բանակցությունները հետաձգել անորոշ ժամանակով: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը գործում է մինչեւ 2015 թվականը: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կվերսկսվեն ամռանը:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ թիմի ղեկավարները նմանատիպ որոշում են կայացրել նաեւ մեկ այլ կիսպաշտպանի՝ Գարեթ Բերիի պայմանագրի երկարաձգման հարցում, ինչը բավական կասկածելի է, քանի որ վերջերս սկսել են լուրեր տարածվել թիմի ֆինանսական վիճակի վատթարացման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2008 թվականից պատկանում է Արաբական Էմիրաթների Abu Dhabi United Group ընկերությանը, որի ղեկավարը մեծահարուստ շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանն է: