30.09.2013 15:55

Օրվա կադր. Breaking Bad. Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը

Օրվա կադր. Breaking Bad. Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը

Այսօր ավարտվեց բազմաթիվ կինոքննադատերի կողմից բոլոր ժամանակների լավագույն հեռուստասերիալ ճանաչված Breaking Bad-ը («Ամբողջ ծանրությամբ»), որի վերջին մասը ստացել էր Felina անվանումը:

Սերիալը AMC հեռուստաընկերության դիտումների ռեկորդներ է գրանցել և արժանացել է ամենաբարձր միջին գնահատականին IMDB և Metacritic կայքերի կողմից: Հեռուստասերիալի հերոս Ուոլթեր Ուայթը, 50 տարին նոր բոլորած՝ իմանում է, որ հիվանդ է թոքերի չարորակ քաղցկեղով, եւ ունենալով ֆինանսական ու կենցաղային խնդրիներ, հաշմանդամ երեխա եւ երկրորդ երեխային սպասող կին՝ որոշում է զբաղվել նրանով, ինչը կարող է փրկել իրեն, բայց հավակնում է նաև փոխել իր ամբողջ կյանքը:

Երևանում անհայտ հեղինակը Սպենդարյան փողոցում պատկերել է Ուոլտեր Ուաթի տրաֆարետը՝ կողքին զետեղելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքերը՝ «Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը»: