16.10.2012 13:30

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները նկարահանվել են ադրբեջանական ընկերության գովազդում

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները նկարահանվել են ադրբեջանական ընկերության գովազդում

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Ռայան Գիգզը, Ռիո Ֆերդինանդը եւ Պատրիս Էվրան մասնակցել են ադրբեջանական Bakcell ընկերության գովազդային տեսահոլովակում: Bakcell-ը «Յունայթեդի» հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել եւ դարձել ԱՊՀ տարածքում անգլիական թիմի առաջին պաշտոնական հեռուստատեսային եւ հեռարձակող գործընկերը:

Այդ համագործակցության շրջանակներում ընկերության 2,6 միլիոն բաժանորդ կօգտվեն բջջային ծառայությունների հատուկ փաթեթից:

Բացի այդ, ընկերությունը Ադրբեջանում իրավունք կստանա ակումբի պաշտոնական հեռուստաալիքը հեռարձակել MUTV-ով, հաղորդում է Sports.ru-ն: